«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՀՀ նախագահ. Միաժամանակ ԵԱՏՄ և ԵՄ հետ համագործակցությունը սկզբունքային քաղաքականության արդյունք է

ՀՀ նախագահ. Միաժամանակ ԵԱՏՄ և ԵՄ հետ համագործակցությունը սկզբունքային քաղաքականության արդյունք է
06.04.2018 | 21:22

Հայաստանի հասարակության շրջանում կա ընդհանուր կոնսենսուս երկրի իշխանությունների արտաքին քաղաքականության վերաբերյալ` Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր նախագահության տարիների ընթացքում արտաքին քաղաքական առաջնահերթություններին:

«Խորապես համոզված ենք, որ մեր պարտավորությունն է հնարավորության դեպքում կամրջել մեր գործընկերների և դաշնակիցների տարբերությունները և չստեղծել հավելյալ լարվածություններ», - հայտարարել է Սարգսյանը՝ անդրադառնալով անդամակցությանը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը՝ ընդգծելով.«Այդ համբերատար և սկզբունքային քաղաքականության արդյունքն էր, որ մենք ընտրեցինք մասնակցությունը թե ԵԱՏՄ-ին, որի փաստացի համահիմնադիրն ենք, և 2017-ի նոյեմբերին ԵՄ հետ ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը»: «Նախորդող 10 տարիներին մենք շարունակել են ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ապահովմանը», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Չնայած մեր բոլոր ջանքերին և բարի կամքի դրսևորմանը, որին աջակցում էին այս հարցում հիմնական միջնորդական ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ՌԴ-ն, դեռ երկար ճանապարհ ունենք գնալու: Մեր ջանքերը հետագայում վտանգի ենթարկվեցին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների պատճառով, որոնք շարունակվում են մինչ օրս և գագաթնակետին հասան 2014-ի օգոստոսին ու 2016-ի ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ», - նշել է նա՝ ցավով արձանագրելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց ի վեր թյուրընբռնման մեջ է իր նավթային գումարների պատճառով և և խնդրի կարգավորման հարցում շարունակում է պահպանել առավելապաշտական տեսակետները:

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ