Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը 75 հազար եվրո գրավի դիմաց դուրս է եկել Նոյմյունսթերի բանտից` ուղիղ հեռարձակումը վարում էր NTV հեռուստաալիքը: Բանտի մոտ Պուչդեմոնին դիմավորել են բազմաթիվ կողմնակիցներ ու լրագրողներ:
Նա շնորհակալություն է հայտնել բոլորին համերաշխության և աջակցության համար: «Եվրոպայի համար ամոթ է քաղբանտարկյալներ ունենալ», - ասել է Կատալոնիայի նախկին ղեկավարը և հավելել, որ «եկել է քաղաքականությամբ զբաղվելու ժամանակը»: