ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստումը շարունակվում է

Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստումը շարունակվում է
07.04.2018 | 11:10

Սպիտակ տունը կշարունակի աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստման համար` հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:


Լրագրողների հարցին, թե ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները չեն նշանակում երկրների ղեկավարների հանդիպման չեղարկում, Սանդերսը պատասխանել է. «Ոչ, բնավ ոչ: Ինչպես նախագահն ասել էր, մենք լավ հարաբերություններ ենք ցանկանում Ռուսաստանի հետ, սակայն դա կախված կլինի ռուսների գործողություններից»: Նրա խոսքով՝ Թրամփը նախկինի պես կոշտ դիրքորոշում է ունենալու Ռուսաստանի նկատմամբ:

Դիտվել է՝ 1014

Մեկնաբանություններ