Ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու դստեր թունավորման շուրջ ստեղծված իրավիճակում Մեծ Բրիտանիայի իշխանությունների պահվածքը, որոնք թաքցնում են տուժածներին արտաքին աշխարհից, հրաժարվում են համագործակցել և պատասխանել հարցերին, վկայում է, որ նրանք թաքցնելիք ունեն` ասել է Լոնդոնում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը:
Ուրբաթ ԶԼՄ-ները հայտնել են, որ Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մերժել է վիզա տալ Վիկտորյա Սկրիպալին, որը պատրաստվում էր այցելել զարմուհուն` Յուլյային: «Այդ որոշման հետևանքով մենք տեսնում ենք իրավիճակ, որում Սերգեյ և Յուլյա Սկրիպալները, որ հաղորդագրությունների համաձայն, կազդուրվում են, թաքցվում են հանրությունից, լրագրողներից և դեսպանատան աշխատակիցներից, իսկ միակ բարեկամին, որ կարող էր նրանց տեսնելու հույս ունենալ, չի թույլատրվում երկիր մուտք գործել:
Համագործակցելուց, թափանցիկությունն ապահովելուց և բազմաթիվ հարցերին պատասխանելուց հրաժարվելը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան թաքցնելիք ունի»,- ասել է դեսպանատան աշխատակիցը: