ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է «կոշտ» պատասխան ԱՄՆ պատժամիջոցներին

ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է «կոշտ» պատասխան ԱՄՆ պատժամիջոցներին
07.04.2018 | 11:18

Ռուսաստանն անպայման «կոշտ պատասխան» կտա ՌԴ քաղաքացիների ու կազմակերպությունների դեմ նոր պատժամիջոցներին, ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ։ «Բնականաբար մենք ներկայիս ու ցանկացած նոր հակառուսական հարձակումը չենք թողնի առանց կոշտ պատասխանի։ Սակայն նախևառաջ մենք կցանկանայինք Վաշինգտոնին խորհուրդ տալ հնարավորինս արագ ազատվել պատրանքներից, որ մեզ հետ կարելի է խոսել պատժամիջոցների լեզվով»,- ասվում է ԱԳն հայտարարության մեջ։

Ճնշման մեթոդները չեն կարող Ռուսաստանին շեղել ընտրած ուղուց ու ընդամենը ցուցադրում են իր նպատակներին հասնելու ԱՄՆ անկարողությունը ու համախմբում ռուսական հասարակությունը։

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ