ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անգելա Մերկելի վարկանիշը սրընթաց իջնում է

Անգելա Մերկելի վարկանիշը սրընթաց իջնում է
07.04.2018 | 11:20

Իր պաշտոնավարման նախկին ժամկետի սկզբնական շրջանի հետ համեմատած՝ Անգելա Մերկելն այդքան սիրված և ընդունված չէ։ Կանցլերի վարկանիշը աստիճանաբար նվազում է, մյուս նախարարները նույնպես չեն կարող պարծենալ Գերմանիայի բնակիչների՝ իրենց նկատմամբ բարեհաճությամբ։

ARD հեռուտառադիոընկերության Trend Trend հարցման համաձայն՝ գերմանացիների միայն 57%-ն է Մերկելին լավ կանցլեր համարում։ Իր պաշտոնավարման նախկին ժամկետի սկզբնական շրջանի համեմատ նա 18 միավոր է կորցրել։

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ