ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աշոտ Ղուլյանը ֆրանսիացի լրագրողներին է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցերը

Աշոտ Ղուլյանը ֆրանսիացի լրագրողներին է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցերը
07.04.2018 | 21:37

Փարիզում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ֆրանսիացի լրագրողների հետ և ներկայացրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետևանքով անվտանգային հարցերի համատեքստում։ Աշոտ Ղուլյանը տեղեկություններ է հաղորդել արտաքին կապերի, Արցախի և Ֆրանսիայի ապակենտրոնացած համագործակցության մասին:

Նա պատասխանել է ֆրանսիացի լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ հիմնախնդրի լուծման հեռանկարներին, Արցախի տնտեսությանը, երիտասարդության տրամադրվածությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կապերին։

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ