ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ դեսպանատունը Բորիս Ջոնսոնի հետ հանդիպելու նոտա է ուղարկել և Սկրիպալի գործով Շվեդիայի մեղադրանքներին է պատասխանել

ՌԴ դեսպանատունը Բորիս Ջոնսոնի հետ հանդիպելու նոտա է ուղարկել և Սկրիպալի գործով Շվեդիայի մեղադրանքներին է պատասխանել
07.04.2018 | 21:38

Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատունը Բրիտանիայի ԱԳՆ-ին նոտա է հղել` Սկրիպալի գործի առնչությամբ հանդիպում խնդրելով ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ: «Արդեն վաղուց է հասունացել դեսպան Ալեքսանդր Յակովենկոյի հանդիպումը Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ՝ երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերի քննարկման, Սոլսբերիում միջադեպի հետաքննության համար»,-ասել է դեսպանատան ներկայացուցիչը:


Նրա խոսքով՝ Յակովենկոն Ջոնսոնին անձնական նոտա է ուղարկել: Ռուսաստանի դեսպանատունը նաեւ հույս է հայտնել, որ հանդիպումը կլինի «մոտ ապագայում»:
Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրեմի եւ վարչապետ Ստեֆան Լեւենի հայտարարություններին, որ Մոսկվան Սոլսբերիի միջադեպի «միակ հնարավոր մեղավորն է» եւ դրա համար պետք է բացատրի տեղի ունեցածը, Շվեդիայում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ Ռուսաստանը թույլ չի տա վերջնագրային տոնով իրենից բացատրություններ պահանջել Սկրիպալի գործի վերաբերյալ:


«Ստոկհոլմը նորից անառարկելիորեն մեղադրում է Մոսկվային միջազգային իրավակարգի հերթական մարտահրավերում»: Ռուսաստանը թույլ չի տա որեւէ մեկին իրեն «քավության նոխազ» նշանակել եւ վերջնագրերով իրենից բացատրություն պահանջել», նշել են դիվանագիտական առաքելությունում:

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ