ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուչդեմոնը ցանկանում է Կատալոնիայի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծել Մադրիդի հետ երկխոսության միջոցով

Պուչդեմոնը ցանկանում է Կատալոնիայի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծել Մադրիդի հետ երկխոսության միջոցով
07.04.2018 | 21:41

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը, որ գտնվում է Գերմանիայում, պնդում է, որ Իսպանիայի իշխանությունների հետ «անկեղծ երկխոսությունը» քաղաքական որոշման հասնելու լավագույն միջոցն է։ Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է. «Մենք պետք է երկխոսություն սկսենք, մենք ցանկանում ենք խոսել Իսպանիայի կենտրոնական կառավարության հետ։ Թե որտեղ` լավ հարց է։ Միակ պայմանն այն է, որ երկխոսությունը պետք է տեղի ունենա առանց որեւէ նախապայմանի»,–նշել է Պուչդեմոնը։

Նա ասել է, որ Կատալոնիայի անկախությունը միակ պայմանը չէ ճգնաժամից դուրս գալու համար։ Պուչդեմոնը պնդել է, որ կառավարության նոր ղեկավարի պաշտոնում պետք է առաջադրվի կալանքի տակ գտնվող «Ազգային կատալոնյան ժողով» կազմակերպության առաջնորդը։

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ