ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Բոսթոնի համաժողովում ելույթում զուգահեռներ է տարել ամուսնու՝ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահ Բարաք Օբամայի և նրան հաջորդած Դոնալդ Թրամփի նախագահությունների միջև:
Տիկին Օբամայի կարծիքով՝ 71-ամյա «Թրամփը նման է անպատասխանատու, վատ ծնողի, որ իր երեխային թույլ է տալիս շատ կոնֆետ ուտել, մինչև ուշ գիշեր արթուն մնալ ու չհետևել կանոնների»: Ամուսնու մասին նա նշել է. «Բարաք Օբամայի 8-ամյա նախագահությունը նման էր, պատասխանատվության զգացումով օժտված, երեխաներին առողջ սննդով կերակրող ու շուտ քնելու ուղարկող լավ ծնող ունենալու փորձառությանը»: