ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ-ն Պաղեստինին և Իսրայելին Գազայում առավելագույն զսպվածության կոչ է արել

ԵՄ-ն Պաղեստինին և Իսրայելին Գազայում առավելագույն զսպվածության կոչ է արել
08.04.2018 | 11:34

Եվրամիությունը Պաղեստինին եւ Իսրայելին Գազայի հատվածում ռազմական էսկալացիայի ֆոնին առավելագույն զսպվածության կոչ է անում` ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:

Դիվանագետը մտահոգ է Գազայի հատվածի շուրջ եւ ներսում ռազմական հակամարտության սրման կապակցությամբ: Ապրիլի 6-ին Գազայում սպանվել է առնվազն 9 պաղեստինցի, այդ թվում, մեկ անչափահաս եւ մեկ լրագրող: Իսրայելական կողմից հարյուրավոր վիրավորներ են եղել: «Այս ամենը լուրջ հարցեր է առաջացնում ուժի համաչափ օգտագործման վերաբերյալ, որը պետք է լուծվի: Անհրաժեշտ է հստակեցնել Իսրայելի պաշտպանության ուժերի հաղորդումները իրենց դիրքերից հարձակումների եւ սահմանը անցնելու փորձերի մասին», - ասվում է հայտարարությունում:

«ԵՄ-ն խորապես վշտացած է այս իրադարձությունների պատճառով: Մենք արագ ապաքինում ենք ցանկանում բոլոր տուժածներին», - նշել է ԵՄ դիվանագիտության ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ