ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աֆրիկան կիսվում է Քենիայում

Աֆրիկան կիսվում է Քենիայում
08.04.2018 | 11:36

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի մոտակայքում մեծ ճաք է հայտնվել։ Բնական կատակլիզմի կադրերը հրապարակվել են Daily Nation-ի Youtube-ի ալիքում։

Ճաքի երկարությունը մի քանի կիլոմետր է, խորությունը 15 մ է։ Մեծ ճաքն ազդել է ենթակառուցվածքային օբյեկտների վրա, նաև՝ ճանապարհային խաչմերուկի՝ դժվարացնելով երթևեկությունը։ Գիտնականները մտավախություն ունեն, որ դա կարող է կիսել Աֆրիկան, և 50 մլն տարի անց մայրցամաքը երկու մասի կբաժանվի։

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ