Հունգարացիներն այսօր խորհրդարան են ընտրում: Նախնական հարցումների համաձայն, գործող վարչապետ Վիկտոր Օրբանի աջակողմյան «Ֆիդես» կուսակցությունը կստանա ընտրողների ձայների 50 տոկոսը՝ Օրբանին հնարավորություն տալով երրորդ անգամ անընդմեջ վարչապետ լինել:
«Ֆիդեսը» միգրացիոն կոշտ քաղաքականության կողմնակից է և այս հարցի շուրջ հակասություններ ունի Եվրամիության հետ: Բուդապեշտում իր ընտրությունը կատարելուց հետո, 54-ամյա Օրբանը հայտարարել է, որ ընտրություն է կատարել հանուն «Հունգարիայի ապագայի»: «Մենք սիրում ենք մեր երկիրը և կպայքարենք մեր երկրի համար», - ասել է Վիկտոր Օրբանը: Հարցումների համաձայն, վարչապետի կուսակցությունը առաջ կանցնի ծայրահեղ ազգայնական «Ջոբբիկ» կուսակցությունից, սոցիալիստներից, ևս մի քանի փոքր ձախակողմյան կուսակցություններից: