Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Trump Tower-ում հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է

Trump Tower-ում հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է
08.04.2018 | 23:13

67-ամյա մի տղամարդ մահացել է Նյու Յորքի Trump Tower-ի իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով: Հրդեհը բռնկվել է ապրիլի 7-ին երկնաքերի 50-րդ հարկում: 4 հրշեջներ թեթև վնասվածքներ են ստացել: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իր Թվիթերի էջում գրել է․ «Շենքը շատ լավ կառուցված շինություն է: Հրշեջները շատ լավ աշխատանք կատարեցին: Շնորհակալություն»:


Թրամփի գրասենյակները գտնվում են Trump Tower-ում, նախագահը ևս այնտեղ նստավայր ունի, Վաշինգտոն տեղափոխվելուց հետո նա այստեղ շատ ժամանակ չի անցկացնում: Հրդեհի պահին նախագահի ընտանիքի անդամները շենքում չեն եղել:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ