Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այցի հիմնական նպատակն է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն հաստատել Թուրքիայի հետ:
Այցը կկայանա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հաստատման, ղրղզա-թուրքական համագործակցության արդի խնդիրների շուրջ կարծիքների փոխանակման, Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնման և համակողմանի խորացման նպատակով: Ղրղզստանի նախագահը բանակցություններ կանցկացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` նեղ և ընդլայնված ձևաչափերով, կհանդիպի վարչապետ Բինալի Յիլիդիրիմի և Ազգային մեծ ժողովի խոսնակ Իսմաիլ Քահրամանի հետ: