ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հասան Ռուհանի. Վաշինգտոնը կզղջա, եթե դուրս գա 2015-ի միջուկային համաձայնագրից

Հասան Ռուհանի. Վաշինգտոնը կզղջա, եթե դուրս գա 2015-ի միջուկային համաձայնագրից
09.04.2018 | 15:29

Իրանի նախագահը զգուշացրել է՝ Վաշինգտոնը կզղջա, եթե դուրս գա Թեհրանի և 6 գերտերությունների միջև 2015-ին ստորագրված համաձայնագրից, որով Իրանը խոստացել էր դադարեցնել միջուկային փորձարկումները արևմտյան պատժամիջոցները վերացնելու դիմաց: «Մենք չենք լինի համաձայնագիրն առաջինը խախտողները, սակայն նրանք պետք է անպայման իմանան, որ կզղջան, եթե նման քայլի գնան», - հայտարարել է Հասան Ռուհանին ապրիլի 9-ին, երբ Իրանում նշվում է երկրի միջուկային տեխնոլոգիաների ազգային օրը: «Մենք շատ ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք կարծում են, և եթե խախտեն համաձայնագիրը, մեկ շաբաթ էլ չանցած՝ կտեսնեն արդյունքը», - ասել է Իրանի նախագահը:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է դուրս գալ Բարաք Օբամայի օրոք կնքված համաձայնագրից ու վերականգնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ, եթե մինչև մայիսի 12-ը չհաջողվի ուղղել փաստաթղթի, իր բնորոշմամբ, ՙաղետալի թերությունները»: Արձագանքելով այդ հայտարարություններին՝ Իրանի նախագահն ասել է. «15 ամիս է անցել, ինչ ԱՄՆում իշխանության եկած այդ ջենթլմենը պահանջներ է ներկայացնում, և նրա պահվածքում բազմաթիվ վերելքներ ու վայրէջքներ են արդեն գրանցվել»:

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ