ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հունգարիայի վարչապետը հայտարարել է ընտրություններում իր ղեկավարած ուժի հաղթանակի մասին

Հունգարիայի վարչապետը հայտարարել է ընտրություններում իր ղեկավարած ուժի հաղթանակի մասին
09.04.2018 | 15:33

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր ղեկավարած իշխող «Ֆիդես» կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել ընտրություններում: Օրբանը չորրորդ ժամկետում պաշտոնավարելու հնարավորություն է ստացել: Կիրակի կայացած ընտրություններում «Ֆիդեսը» ստացել է ձայների 48.8 տոկոսը՝ հաղթելով արմատական ազգային «Ջոբիկ» կուսակցությանը, որը ստացել է ձայների 20 տոկոսը: Հունգարիայի ընտրական օրենսդրության համաձայն, որտեղ առաջնահերթություն է տրվում մեծ կուսակցություններին, «Ֆիդեսը» և նրա գործընկեր Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը կվերցնեն խորհրդարանի մանդատների 2/3-ը՝ ստանալով 199 տեղից 133-ը:

Խորհրդարանական մեծամասնություն ունենալը Օրբանին և «Ֆիդեսին» մեծ իշխանությամբ կօժտի: Հունգարիայի ընդդիմադիր կուսակցությունները մտավախություն ունեն, որ այս իրավիճակը թույլ կտա Օրբանին սահմանադրական փոփոխություններ կատարել, ճնշել քաղաքացիական հասարակությանը և ամրապնդել իր ազդեցությունը պետական կառավարման համակարգում:

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ