ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երդմնակալության արարողությունից հետո առաջին այցը կատարել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրան ուղեկցել է ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը: Նրանք հարգանքի տուրք են մատուցել զոհված հայորդիների հիշատակին։ Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել: