Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է Եվրոպան թուրքացնել` գրում է gunes.com կայքը: «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան եվրոպականացվի։ Բայց երբեմն նկատում ենք, որ Թուրքիան է ցանկանում թուրքացնել Եվրոպան։ Դա անընդունելի է։ Թուրքիան, իհարկե, մեզնից ավելի մեծ երկիր է, բայց և մեզնից մեծ էլ խնդիրներ և հակասություններ ունի»,- ասել է հույն նախարարը: Նա անդրադարձել է դեռևս թուրքական բանտում գտնվող երկու հույն զինվորներին:
«Թուրքիան կալանավորում է այն հույն զինվորականներին, որ թուրքական տարածք էին մտել ընդամենը 10 մետրով, նախկինում թուրքերը նման իրավիճակներում այլ կերպ էին վարվում։ Դա լավ չէ», - ասել է Կոցիասը: