«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կարեն Կարապետյանին և ընդունել կառավարության հրաժարականը

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կարեն Կարապետյանին և ընդունել կառավարության հրաժարականը
09.04.2018 | 16:39

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 9-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ընդունել կառավարության հրաժարականը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը:

Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Առանձնազրույցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ամփոփել հանդիպման արդյունքները և պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ