Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանում Գերմանիայի դեսպանատունը շենգենյան վիզաներ կտրամադրի «Վիզամետրիկ» ընկերության միջոցով

Ադրբեջանում Գերմանիայի դեսպանատունը շենգենյան վիզաներ կտրամադրի «Վիզամետրիկ» ընկերության միջոցով
09.04.2018 | 23:20

«Թուրան» գործակալությունը հայտնում է, որ ապրիլի 10-ից Գերմանիայի դեսպանատունը Ադրբեջանի քաղաքացիներին Շենգենյան գոտու վիզաներ կտրամադրի «Վիզամետրիկ» ընկերության միջոցով: Մարտի 28-ին Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը նույնպես հայտարարել էր, որ վիզաների դիմումներն ապրիլի 3-ից պետք է ընդունի ռուս-թուրքական կոնսորցիում հանդիսացող «Վիզամետրիկ»-ը, որ մտահոգեց հայաստանյան հանրությանը․ հաշվի առնելով ընկերության ծագումը՝ մտավախություն կար, որ դեսպանատուն դիմած հայաստանցիների անձնական տվյալները կարող են հասանելի դառնալ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Թուրքիային:


Հայաստանի արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ժամանակավորապես կասեցրեց «Վիզամետրիկ» ընկերության աշխատանքը։

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ