ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը Պուտինի հետ քննարկել է Սիրիայի իրադրությունը

Էրդողանը Պուտինի հետ քննարկել է Սիրիայի իրադրությունը
09.04.2018 | 23:21

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, վերջին իրադարձությունները Սիրիայում: Էրդողանը մտահոգություն է հայտնել Դումայում և Արևելյան Ղութայում գրոհների կապակցությամբ, նշել է համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը՝ ուղղված խաղաղ բնակչության շրջանում կորուստների կանխմանը, տարածաշրջան մարդասիրական օգնություն հասցնելուն:


Նրանք գոհունակություն են հայտնել Անկարայում Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի և եռակողմ գագաթաժողովի (ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի՝ սիրիական կարգավորմանը նվիրված հանդիպման) արդյունքների առթիվ:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ