ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սադրանք է որակել Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման մեղադրանքները Դամասկոսի հասցեին: «Մենք արդեն հնարավորություն ունեցել ենք մեկնաբանելու տեղի ունեցածը, նախքան դա իրականություն կդառնար, և մեր զինվորականները, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում են, բազմիցս նախազգուշացրել են, որ բոլոր նշաններով լուրջ սադրանք է պատրաստվում, որ վերստին Դամասկոսին մեղադրեն խաղաղ բնակիչների դեմ քիմիական թունավոր նյութի կիրառման մեջ, այս մասին ասում էր Սիրայի կառավարությունը», - հայտարարել է նա Մոսկվայում մամուլի ասուլիսում:
Լավրովը հավելել է, որ Ռուսաստանի զինվորական մասնագետները Սիրիայում այցելել են ենթադրյալ քիմիական գրոհի վայր և այնտեղ քլորի կիրառման հետքեր չեն հայտնաբերել: