Թուրքիան Իրանի հետ սահմանին՝ Իգդիրում, փախստականների ճամբար կկառուցի` հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Ճամբարը կկառուցվի 146 000 փախստականի համար, նրանցից 50 000-ն աֆղանստանցի են, և մեծամասնությունը Իրանի տարածքով պարբերաբար փորձում է անցնել Թուրքիա կամ Եվրոպա:
«Ահաբեկչության հետ հնարավոր կապեր ունեցողներին մենք հետ ենք ուղարկում: Մնացողների համար նրանց հետագա կյանքը քիչ թե շատ կարգավորող ծրագիր ենք ուզում իրականացնել, Իգդիրում ճամբար կկառուցենք, աշխատանքներն արդեն սկսել ենք, այստեղ դրա կարիքը կա», - ասել է Յիլդիրիմը: