ՌԴ իշխանությունները երկրի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն անօրինական են համարում և իրենց իրավունք են վերապահում պատասխան քայլերի դիմել, այդ թվում՝ գործող առևտրային համաձայնագրերի առնչությամբ` հայտարարել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
ԱՄՆ-ն ուրբաթ պատժամիջոցներ է սահմանել ռուս գործարարների և նրանց ենթակայության տակ գտնվող ընկերությունների, բարձրաստիճան ռուս պաշտոնյաների նկատմամբ: «Այդ որոշումներն, անկասկած, անընդունելի են, մենք անօրինական ենք համարում, քանի որ ընդհանրապես միջազգային իրավունքի հարթությունից դուրս են: Եվ, իհարկե, մեզ իրավունք ենք վերապահում դիմելու պատասխան գործողությունների, այդ թվում՝ գործող առևտրային համաձայնագրերի և ընթացակարգերի առնչությամբ»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը: