ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երկու օրից Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

Երկու օրից Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն
09.04.2018 | 23:34

Ապրիլի 11-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են անցկացվելու:
Գործող նախագահ Ւլհամ Ալիևի վերընտրությունը կասկածից դուրս է: Այսօր հրապարակվել են «Rey» հետազոտական կենտրոնի ապրիլի սկզբի հարցումների արդյունքները: Հարցվածների 83,5 տոկոսը մտադիր է ձայնը տալ գործող նախագահ Իլհամ Ալիևին: Նախորդ ընտրություններում Իլհամ Ալիևը ստացել էր ձայների 84 տոկոսը, հիմա ակնկալվում է նույն արդյունքը: Հարցումներով ակնկալվում է ընտրողների բարձր մասնակցություն․հարցվածների 68 տոկոսը գնալու է քվեարկության, 10 տոկոսն ասել է, որ ավելի շուտ կմասնակցի, քան ոչ, 5 տոկոսը չի գնա քվեարկության: Իլհամ Ալիևից բացի առաջադրվել է ևս 7 թեկնածու: Ընդդիմությունը բոյոկտել է ընտրությունները: Առաջադրված թեկնածուներն իշխանամետ են համարվում և առաջադրվել են մրցակցության պատրանք ստեղծելու համար: Ըստ հարցումների՝ նրանցից ոչ ոք 2 տոկոս քվե չի ստանա:


Հարցվածների մեծ մասի կարծիքով ապրիլի 11-ի ընտրություններն Ադրբեջանում կլինեն արդար և կարտահայտեն ժողովրդի կամքը: 38 տոկոսը չի բացառել, որ աննշան թերություններ լինեն, բայց էական ազդեցություն չեն ունենա արդյունքների վրա: Իլհամ Ալիևը պատրաստվում է 4-րդ անգամ դառնալ երկրի ղեկվար: Իշխանությունը պահելու համար նա երկրորդ նախագահության ժամկետից առաջ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեց և վերացրեց նախագահական ընտրություններին 2 անգամից ավելի մասնակցության հնարավորությունը բացառող արգելքը: Նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերին, բայց Իլհամ Ալիևն անսպասելիորեն որոշեց ընտրությունները վաղաժամկետ անցկացնել՝ ապրիլի 11-ին: Ընդդիմությունը չնդունեց այդ որոշումը և բոյկոտեց ընտրությունները: Փորձագետները և ԱԳ նախարարը ընտրությունները վաղաժամկետ անցկացնելը կապել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Էլմար Մամեդյարովը մի քանի անգամ ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ընտրություններից հետո ղարաբաղյան բանակցություններն ավելի ակտիվորեն կշարունակվեն:

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ