ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը Թերեզա Մեյի դեմ կոմպրոմատներ է հրապարակել

Ռուսաստանը Թերեզա Մեյի դեմ կոմպրոմատներ է հրապարակել
09.04.2018 | 23:37

ՌԴ դատախազությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շահագրգռված էր Բորիս Բերեզովսկու մահվան մեջ` գրում է korrespondent.net-ը:
ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը ապրիլի 9-ին, Մոսկվայում մամլո ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը կհրապարակի Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նամակագրությունը, երբ նա ՆԳ նախարար էր:

Կարապետյանի խոսքով՝ Բրիտանիայի իշխանությունները շահագրգռված էին Բերեզովսկու մահվան մեջ, որ նա իր ունեցած տեղեկություններով չվերադառնար Ռուսաստան:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ