Եվրահանձնաժողովը հետևում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ իշխանությունների հնարավոր կապի վերաբերյալ լուրերին` հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, նայել ենք մի քանի աղբյուր: Դրանք ուժեղ համոզմունքի են տարել, որ քիմիական զենքի կիրառման համար պատասխանատու են իշխանությունները»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, արդյոք սիրիական իշխանություններն ունեն իրենց մեղքի բաժինը: