ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թոմաս դե Վաալ.Սերժ Սարգսյանը մտածում է` ի՞նչ անել, թե, ուրախ է` ինչ կա

Թոմաս դե Վաալ.Սերժ Սարգսյանը մտածում է` ի՞նչ անել, թե, ուրախ է` ինչ կա
10.04.2018 | 10:56

Հայաստանը իշխանափոխության փուլ է մտնում, որը որոշակի իմաստով փորձ է` իր հոդվածում գրել է բրիտանացի լրագրող, Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը: Նա նշում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը անցյալում հերքում էր, որ ուզում է ստանձնել վարչապետի պաշտոնը, սակայն ամեն ինչ ցույց է տալիս, որ նա վարչապետ կդառնա: «Շատ իմաստներով ոչինչ չի փոխվի: Նախագահական վարչակազմի շենքը, որտեղ Սարգսյանը աշխատում է, կդառնա նախագահի գրասենյակ, պարզապես այլ անվանական ցուցանակով»,-գրում է Դե Վաալը:


Նրա խոսքով՝ այս մեխանիզմը թույլ կտա իշխող էլիտային մնալ իշխանության, ինչպես հաճախ տեղի է ունենում հետխորհրդային երկրներում: «Սարգսյանը 2008-ից իշխանության է, եւ ցավոք, երկիրը չի կարողանում այս ամբողջ ընթացքում նոր առաջնորդի ընտրել: Այնուամենայնիվ, օբյեկտիվորեն ասած, նոր դասավորվածությունը եւ լիազորությունների բաժանումը ավելի լավ կաշխատեն Հայաստանի համար, քան նախկինները: Անցյալ ամիս Հայաստան այցելելով, ես տեսա, որ տրամադրություններն ավելի դրական են, քան ես ակնկալում էի», - գրում է նա: Վաալը նշում է, որ 4տարի առաջ Հայաստանը վատագույն վիճակում էր. տնտեսությունը հազիվ վերականգնվել էր 2009-ի տնտեսական ճգնաժամից, իսկ Սարգսյանը «Մոսկվայի ճնշման տակ հետ կանգնեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքումից»: Նա Սարգսյանին «խորաթափանց քաղաքական գործիչ է անվանում, որ երկար խաղ է խաղում» և ընդգծում է, որ այդ ժամանակվանից, Սարգսյանը շատ է աշխատել ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու համար: Չնայած Ռուսաստանը շարունակում է մնալ հիմնական գործընկերը, Հայաստանը պահպանել է Բրյուսելի հետ իր գործարքի բազմաթիվ քաղաքական ասպեկտները եւ անցյալ տարի ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիր ստորագրեց, որ խոստանում է ԵՄ-ի աջակցությունը ավելի լավ ներդրումային միջավայր ստեղծելու, քաղաքացիական հասարակությանն աջակցելու եւ շրջակա միջավայրի պահպանությունն ուժեղացնելու գործում»,-կարծում է վերլուծաբանը:


Թոմաս դե Վաալի կարծիքով, փոփոխությունները անդրադարձել են նաեւ կառավարության առանցքային պաշտոններին: Սարգսյանը «ազատվեց բացարձակ ժողովրդականություն չվայելող Հովիկ Աբրահամյանից եւ ավելի դինամիկ վարչապետ նշանակեց՝ Կարեն Կարապետյանին», պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակեց «պրոֆեսիոնալի, ԱՄՆ-ում կրթություն ստացած 42-ամյա Վիգեն Սարգսյանին»: Բացի այդ, նա ընդգծում է, որ Արմեն Սարգսյանը «լավ ընտրություն» է նախագահի պաշտոնի համար: ՙՍերժ Սարգսյանը ստեղծել է գլուխկոտրուկի հատվածներ, որոնք կարող են Հայաստանին առաջ տանել: Բայց առանցքային հարց է՝ կտանե՞ն»,- գրում է վերլուծաբանը: Հայաստանի հիմնական խնդիրները դեռեւս «ահռելի» են: Սահմանադրական փոփոխությունների հետեւանքով ավելի հզոր դարձած խորհրդարանը մնում է բիզնեսի եւ քաղաքականության կապող օղակ, որն առաջացնում է կոռուպցիա: Արտագաղթի մակարդակը բարձր է: Երկրի վրա կախված է չլուծված ղարաբաղյան հիմնախնդիրը եւ փակ են սահմանները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: «Եթե դրական շրջադարձը հաստատվի, եւ վարչապետ Սարգսյանը, իրոք, ցանկանում է ավելի լավ գործող ու բաց Հայաստան տեսնել, մենք պետք է ուշադիր հետեւենք, թե ում է նա նշանակելու կառավարության առանցքային պաշտոններին: Այլ կերպ ասած` Սարգսյանը մտածում է ելքի ռազմավարության մասին կամ պարզապես ուրախ է նրա համար, ի՞նչ կա»,-եզրափակում է նա:

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ