Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը և Մակրոնը քննարկել են Սիրիայում քիմիական հարձակման պատասխան գործողությունները

Թրամփը և Մակրոնը քննարկել են Սիրիայում քիմիական հարձակման պատասխան գործողությունները
10.04.2018 | 10:57

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել է գործողությունների համակարգումը՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման տեղեկություններից հետո` հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

«Նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որ համակարգեն ապրիլի 7-ին Սիրիայում քիմիական զենքի սարսափելի կիառմանն արձագանքելու գոծողությունները»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ