ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բեքիր Բոզդաղ. Սիրիան չպետք է դառնա ՌԴ-ԱՄՆ առճակատման զոհը

Բեքիր Բոզդաղ. Սիրիան չպետք է դառնա ՌԴ-ԱՄՆ առճակատման զոհը
10.04.2018 | 10:58

Անկարան չի ցանկանում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առճակատում ունենան Սիրիայում` ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը՝ մեկնաբանելով Մոսկվայի և Վաշինգտոնի արձագանքը սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման լուրը:

«Լուսանկարներ ու տեսանյութեր կան, որոնցում հստակ երևում է քիմիական զենքի օգտագործումը: Ավելի վաղ այն ևս օգտագործվել է, սակայն ոչ մի քայլ չի արվել: Ռուսաստանը և ԱՄՆ-ը հակասական հայտարարություններ են անում միջադեպի վերաբերյալ, ահա թե ինչու կոչ ենք անում միջադեպի համապարփակ և օբյեկտիվ հետաքննություն անցկացնել:
Սիրիան չպետք է դառնա Ռուսաստանի և ԱՄՆ-ի պայքարի զոհը»,- ասել է Բոզդաղը:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ