ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եղիսաբեթ II-ը Թրամփին ուղղաթիռի հետ է համեմատել

Եղիսաբեթ II-ը Թրամփին ուղղաթիռի հետ է համեմատել
10.04.2018 | 11:00

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն ուղղաթիռի աղմուկը համեմատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի հետ The Queen’s Green Planet («Թագուհու կանաչ մոլորակը») ֆիլմի նկարահանման ժամանակ, որը պատմում է նրա՝ անտառների պաշտպանության և անտառներ ստեղծելու ծրագրերի մասին։


Եղիսաբեթ II-ը Բուքինգեմյան պալատի այգում զբոսնելիս է եղել հաղորդավար Դևիդ Աթենբորոյի հետ, երբ լսվել է ուղղաթիռի ձայնը։ «Ինչու՞ են նրանք անդադար աղմկում քո խոսելու ընթացքում։ Հնչում է՝ ինչպես Դոնալդ Թրամփը կամ ինչպես Օբաման»,-ասել է վրդովված թագուհին։ Ֆիլմի շնորհանդեսը ապրիլի 16-ին է:

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ