ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողան. Անկարան չի պատրաստվում Աֆրինը տալ Ասադին

Էրդողան. Անկարան չի պատրաստվում Աֆրինը տալ Ասադին
11.04.2018 | 11:17

«Թուրքիան Աֆրինը կվերադարձնի ոչ թե Բաշար Ասադի վարչակազմին, այլ այդ շրջանի բնակիչներին»` Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը, որ թուրքական բանակի դուրսբերումից հետո Աֆրինի վերահսկողությունը կհանձնվի Սիրիայի կառավարությանը:

«Դա սխալ մոտեցում է: Մենք Աֆրինը կհանձնենք բնակիչներին, երբ գա հարմար պահը», - նշել է Էրդողանը:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ