ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անձրևներ և ամպրոպներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի

Անձրևներ և ամպրոպներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի
11.04.2018 | 11:18

Ապրիլի 11-14-ը՝ երեկոյան ժամերին, Հայաստանի շրջանների զգալի մասում, ապրիլի 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 14-15-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 5-6 աստիճանով:


Երևանում ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 11-12-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է, ապրիլի 13-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ժամը 8:30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ