ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը չեղարկել է հարավամերիկյան այցերը

Թրամփը չեղարկել է հարավամերիկյան այցերը
11.04.2018 | 11:19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել այս շաբաթ նախատեսված այցը Հարավային Ամերիկա` հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսին: Թրամփը ցանկանում է մնալ Վաշինգտոնում` «Սիրիայում ստեղծված կացությանը հետևելու նպատակով»:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ