ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սիրիան հրավեր է ուղարկել ՔԶԱԿ-ին՝ այցելելու Դումա և հետաքննելու «քիմիական հարձակումը»

Սիրիան հրավեր է ուղարկել ՔԶԱԿ-ին՝ այցելելու Դումա և հետաքննելու «քիմիական հարձակումը»
11.04.2018 | 11:23

Սիրիայի ԱԳՆ-ը պաշտոնական հրավեր է ուղարկել Քիմիական զենքն արգելող կազմակերպությանն այցելելու Արևելյան Ղուտայի Դումա քաղաք՝ ենթադրաբար տեղի ունեցած քիմիական հարձակման հետաքննություն անցկացնելու համար:
Արևմտյան երկրներն ավելի վաղ մեղադրել էին Դամասկոսին գրոհայինների վերահսկողության տակ գտնվող սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու համար: Մոսկվան հերքել է քլորով ռումբի մասին տեղեկությունը, որն իբր նետել են սիրիացի զինվորականները:

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ