ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Էգեյան ծովում

4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Էգեյան ծովում
11.04.2018 | 11:24

Էգեյան ծովում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել` հաղորդում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան: Երկրաշարժի օջախը գտնվել է ծովի 10 կմ խորություններում՝ Աստիպալեյա և Ամորգոս կղզիների միջև՝ Աթենքից 263 կմ հարավ-արևելք:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ