ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է Մերձավոր Արեւելքի իրավիճակը

Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է Մերձավոր Արեւելքի իրավիճակը
11.04.2018 | 11:24

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում պաշտոնական այցով գտնվող Կատարի էմիր շեյխ Տամիմ բեն Համադ Ալ Տանիի հետ քննարկել է սպառնալիքը, որ Իրանն ու Ռուսաստանը ներկայացնում են տարածաշրջանի կայունությանը` նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

«Նախագահը եւ էմիրը քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Սիրիան, Եմենը եւ Իրանը: Նախագահը եւ էմիրը քննարկել են իրանական եւ ռուսական կործանարար ազդեցությունը, այդ թվում՝ Իրանի եւ Ռուսաստանի դերակատարումը Ասադի ռեժիմի վայրագությունների դեմ պայքարում, սպառնալիքը, որ Իրանն ու Ռուսաստանը ներկայացնում են տարածաշրջանային կայունությանը եւ այս հարցերով ԱՄՆ-ի ու Կատարի համագործակցության ընդլայնման ուղիները»,- նշված է հայտարարության մեջ: Նրանք քննարկել են նաեւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդում միասնության վերականգնման խոչընդոտները: «Նրանք համաձայնության են եկել Պարսից ծոցի երկրների միասնության կարեւորության հարցում՝ տարածաշրջանի անվտանգության սպառնալիքների աստիճանի նվազեցման եւ բնակչության բարգավաճման ապահովման համար»,- եզրափակել են Սպիտակ տնից:

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ