ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման սկզբում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից խնդրել է խորհուրդ տալ, թե ում կարելի է խորհրդական նշանակել` պատմել է Օլանդը «Իշխանության դասեր» հուշերում։ «Ես չհասցրի Թրամփի հետ աշխատել, նրա ընտրվելուց 6 ամիս անց պաշտոնաթող եղա։ Այդ ընթացքում մենք երկու անգամ հեռախոսազրույց ենք ունեցել»,-նշել է Օլանդը։
Երկրորդ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը, ցանկանալով ցույց տալ իր վստահությունը, հետաքրքրվել է՝ Ֆրանսիայի նախագահը ճանաչում է այնպիսի խորհրդականների, որոնք կարող են համալրել ԱՄՆ նախագահի թիմը։
Օլանդն առաջարկել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի թեկնածությունը։ Պատասխանը երկարատև դադարն է եղել: