ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մանչեսթերի ահաբեկչության ժամանակ ողջ մնացած աղջնակին հրավիրել են արքայազն Հարրիի հարսանիքին

Մանչեսթերի ահաբեկչության ժամանակ ողջ մնացած աղջնակին հրավիրել են արքայազն Հարրիի հարսանիքին
11.04.2018 | 11:29

Ամելիա Թոմփսոնին, որ ողջ է մնացել անցյալ տարի Մանչեսթերում ահաբեկչության ժամանակ, հրավիրել են արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքին` հաղորդում է The Sun-ը։ 12-ամյա աղջնակը հարսանիքին կգնա ոչ թե մոր, այլ այն կնոջ հետ, ում դուստրը զոհվել է ահաբեկչության ժամանակ։

Բացի նրանցից, ում ճանաչում են հարսնացուն և փեսացուն, Վինձորի ամրոց են հրավիրել 2640 մարդ (կամավորներ, սոցիալական աշխատողներ, ռազմական գործողությունների վետերաններ)։ Հարսանիքը մայիսի 19-ին է։

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ