ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մակրոնը նշել է Սիրիայի ուղղությամբ հնարավոր հարվածների թիրախները

Մակրոնը նշել է Սիրիայի ուղղությամբ հնարավոր հարվածների թիրախները
11.04.2018 | 11:30

Եթե Փարիզը որոշի հարվածել Սիրիային՝ ի պատասխան Դումայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման, թիրախներ կարող են դառնալ վտանգավոր քիմիական նյութեր արտադրող օբյեկտները` հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա նշել է, որ հարվածը չի դիպչի Դամասկոսի դաշնակիցներին։ «Որոշումը, որ պետք է կայացվի, ոչ մի դեպքում չպետք է վնասի ռեժիմի դաշնակիցներին»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նա հայտարարել է, որ ֆրանսիան շահագրգռված չէ մերձավորարևելյան տարածաշրջանում ռազմական էսկալացիայով։ Նա նաև կոչ է արել վերականգնել ՄԱԿ–ի և Քիմիական զենքի արգելքի կազմակերպության համատեղ մեխանիզմի աշխատանքները՝ Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման դեպքերի հետաքննության համար։

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ