Մոսկվան Վաշինգտոնին «լուրջ հետևանքներով» է սպառնացել, եթե ԱՄՆ-ն Սիրիայի կառավարական ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսի՝ ի պատասխան Դումայում քիմիական հարձակման` հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Վաշինգտոնը Դամասկոսին մեղադրում է քիմիական զենքի կիրառման մեջ: Նեբենզյան նշել է, որ Դումայում քիմիական հարձակում չի եղել: Ռուս մասնագետները քաղաքում քիմիական հարձակման հետքեր չեն հայտնաբերել: Ապրիլի 9-ի երեկոյան ՄԱԿ –ի Անվտանգության խորհրդի նիստը քննարկել է Դումայում քիմիական զենքի կիրառման հարցը: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղադրում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին նշել է, որ Վաշինգտոնն արձագանքելու է հարձակմանն անկախ՝ ԱԽ-ն հավանություն կտա, թե ոչ: