ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալժիրի ավիաաղետից 257 մարդ է զոհվել

Ալժիրի ավիաաղետից 257 մարդ է զոհվել
12.04.2018 | 00:28

Այսօր Ալժիրում ռազմա-տրանսպորտային օդանավ է կործանվել: Ալժիրի պետական հետուստաընկերությունը հաղորդել է, որ խորհրդային արտադրության Իլ-76 օդանավի աղետի հետևանքով 257 մարդ է զոհվել:

Զոհվածների մեծ մասը զինվորականներ են ու նրանց ընտանիքների անդամներ: Ալժիրի իշող կուսակցության ներկայացուցիչը Ennahar TV մասնավոր հեռուստաընկերությանը հայտնել է, որ զոհվածների թվում Արևմտյան Սահարայի անկախության շարժման 26 անդամներ կան:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ