Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Զախարովան մեկնաբանել է Թրամփի հայտարարությանը

Զախարովան մեկնաբանել է Թրամփի հայտարարությանը
12.04.2018 | 00:29

Մոսկվայում գտնում են, որ ԱՄՆ-ի հարվածները պետք է ուղղված լինեն ոչ թե Սիրիայի կառավարության, այլ այդ երկրում գործող ահաբեկիչների դեմ` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Խելացի հրթիռները պետք Է թռչեն ահաբեկիչների, ոչ թե օրինական կառավարության ուղղությամբ, որը մի քանի տարի իր տարածքում պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ», - գրել է Զախարովան Facebook-ում:


Նա ենթադրել է, որ ԱՄՆ-ի ծրագրված հարվածները կարող են ուղղված լինել սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման ապացույցների ոչնչացմանը: Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը չորեքշաբթի կոչ է արել Ռուսաստանին՝ պատրաստվել Սիրիային ամերիկյան հրթիռահարվածին:

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ