ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Թուրքիա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Թուրքիա
12.04.2018 | 00:35

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ապրիլի 16-ին կայցելի Թուրքիա` տեղեկացնում է «Հյուրրիյեթը»: Նա հանդիպումներ կունենա Թուրքիայի պաշտոնական դեմքերի հետ` անուններն առայժմ չեն հրապարակվել:
Հանդիպումների օրակարգում են տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայում տիրող իրավիճակը: Ստոլտենբերգը մտադիր է նաև քննարկել Աֆրինի գործողությունն ու դրա հետ կապված մի շարք հարցեր:

Հիասթափություն կա, թե չէ՝ դա ձեր գնահատականն է. Կարեն Կարապետյանը՝ վարչապետ չդառնալու մասին:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ