Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ սիրիական Աֆրինի մասին հայտարարությունը, նշել է, որ թուրքական ԶՈւ-ն երբեք չի հանձնի Աֆրինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին:
«Աֆրինի հարցում Ռուսաստանի հետ կարևոր համագործակցություն ենք ունեցել, այստեղ որևէ քաղաքական առևտրի մասին խոսք լինել չի կարող: Այնտեղ ռուս զինծառայողներ կային, նրանք պետք է դուրս գային Աֆրինից՝ անհարկի բախումից խուսափելու համար, և դուրս եկան», - ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Աֆրինը սիրիական բանակի ենթակայությանը հանձնելու մասին խոսք լինել չի կարող: