ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էդուարդ Շարմազանով. ԳՄ բոլոր անդամները համաձայն են վարչապետի պաշտոնում ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Էդուարդ Շարմազանով. ԳՄ բոլոր անդամները համաձայն են վարչապետի պաշտոնում ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը
12.04.2018 | 00:36

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկը՝ վարչապետի պաշտոնում առաջադրել հանրապետության 3-րդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը ընդունվել է միաձայն` ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ գործադիր մարմինը շաբաթ օրը որոշումը կներկայացնի խորհրդին, որտեղ էլ պաշտոնապես կկայացվի որոշում: Ամեն դեպքում, խոսնակը նշեց, որ պարզ է՝ թեկնածուն կլինի Սերժ Սարգսյանը: «Սահմանադրության համաձայն իշխող քաղաքական ուժը պետք է ներկայացնի Հայաստանի խորհրդարանական համակարգում վարչապետի իր թեկնածուին: Տեղյակ եք նաև, որ տեղի է ունեցել ՀՀԿ նախագահի ու ՀՀԿ առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի հանդիպումը: Այսօր վերջապես ՀՀԿ գործադիր մարմինը սկսեց քննարկումները՝ ապագա վարչապետի թեկնածուի շուրջ: Քննարկումները ընթացան միասնության, համերաշխության ոլորտում: Առանց բացառության ՀՀԿ ԳՄ գործիչները ընդունեցին առաջարկը, որը արվել էր նախօրեին: Մենք շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստում կներկայացնենք վարչապետի մեր թեկնածուին: Կարծում եմ, որ պարզ է, թե ով է լինելու վարչապետի մեր թեկնածուն, որովհետև այլ անուն մենք չենք քննարկել, այլ կարծիքներ չեն եղել, կարծում եմ, որ որևէ մեկի մտքով չի էլ անցել»,- նշեց նա:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ ԳՄ անդամները նիստում ամփոփել են նախագահ Սերժ Սարգսյանի 10 տարիների կառավարման արդյունքները:


«Այդ 10 տարիները եղել են բարդ, մարտահրավերներով լի, բայց միևնույն ժամանակ պետականության, անվտանգության ամրապնդման տարիներ: Դժվար է գերագնահատել պարոն նախագահի ներդրումը, Հայաստանի ամրապնդման գործում»,- ասաց Է. Շարմազանովը: Ըստ նրա՝ եղել են նաև թերություններ, բացթողումներ, բայց «ակնհայտ է, որ 2008-ի Հայաստանը տարբերվում է 2018-ի Հայաստանից ժողովրդավարության զարգացման, անվտանգության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության առումով, արցախյան հարցի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը ամրապնդելու առումով»: «Շնորհակալություն ենք հայտնել կառավարության բոլոր անդամներին, մասնավորապես վարչապետ Կարեն Կարապետյանին՝ այս 1.5 տարվա արդյունքների համար»,- նշեց ՀՀԿ խոսնակը:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ