ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի քայլերն անվանել է «չմտածված էսկալացիա»

Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի քայլերն անվանել է «չմտածված էսկալացիա»
12.04.2018 | 11:44

ԱՄՆ-ի «չմտածված էսկալացիան» անսպասելի չէր Դամասկոսի համար` հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը: «Այս չմտածված էսկալացիան ԱՄՆ-ի կողմից զարմանալի չէ, քանի որ այն գալիս է մի երկրից, որը ֆինանսավորել է և դեռևս ֆինանսավորում է ահաբեկչությունը Սիրիայում»,- ասել է սիրիական «ՍԱՆԱ» գործակալության աղբյուրը:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ