ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Յուլիա Սկրիպալը «նոր կյանք է սկսում»

Յուլիա Սկրիպալը «նոր կյանք է սկսում»
12.04.2018 | 11:46

Ռուսական նախկին լրտեսի դուստր Յուլիա Սկրիպալը հայտարարել է, որ «նոր կյանք է սկսում» եւ դեռ չի ցանկանում տեսնել ոչ ռուսական դեսպանատան աշխատակիցներին, ոչ էլ իր քույր Վիկտորիային` նշվում է նրա հայտարարության մեջ, որ տարածել է բրիտանական ոստիկանությունը, հաղորդում է BBC-ն:


«Ես բոլորովին նոր կյանք եմ ապրում՝ ի տարբերություն այն սովորական կյանքի, որ ես թողեցի ավելի քան մեկ ամիս առաջ եւ փորձում եմ հաշտվել իմ հեռանկարների հետ՝ միեւնույն ժամանակ ապաքինվելով վերապրած հարձակումից», - գրել է Յուլիան: Նա պատմում է, որ իրեն դուրս են գրել ապրիլի 9-ին, իսկ Սերգեյը դեռ հիվանդանոցում է: «Իմ տրամադրության տակ են հատուկ մասնագետներ, որ օգնում են ինձ խնամել եւ տեղեկացնում են քննչական գործընթացի մասին: Ես շփվում եմ ընկերներիս եւ ընտանիքիս հետ եւ ինձ պատմել են ՌԴ դեսպանատան օգնության առաջարկի մասին: Ես դեռ չեմ ցանկանում դիմել նրանց, բայց եթե մտքափոխվեմ, գիտեմ, ինչպես նրանց հետ կապ հաստատել», - նշվում է հայտարարության մեջ: «Ամենակարեւորը ես անվտանգության մեջ եմ եւ ժամանակին զուգընթաց առողջանում եմ, բայց ես դեռ բավականաչափ ուժ չունեմ լրագրողներին լիարժեք հարցազրույց տալու համար: Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, ես ուզում եմ շեշտել, որ ոչ ոք չի խոսում իմ եւ իմ հոր փոխարեն, բացի մեզնից», - գրել է նա: «Ես շնորհակալ եմ իմ զարմուհի Վիկտորիային հոգատարության համար, բայց խնդրում եմ նրան չգալ ինձ մոտ եւ դեռ չփորձել ինձ հետ կապ հաստատել», - նշվում է հայտարարությունում:

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ