ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուառաջադրված Մայքլ Պոմպեոն ապրիլի 12-ին Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ կհայտնի ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի մեղմ քաղաքականության ավարտի մասին, փոխանցում է AP-ն։
ԿՀՎ նախկին ղեկավարը կնշի, որ Սպիտակ տունը Ռուսաստանին վտանգավոր է համարում և կընդգծի, որ Մոսկվայի հետ դիվանագիտական աշխատանքը պետք է շարունակվի։ Պոմպեոյի թեկնածության լսումների ժամանակ կխոսվի նաև Սիրիայի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի մասին: